Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը վնասակար է

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը վնասակար է

Շատերը մկանների երիտասարդությունը պահպանելու ակնկալիքով սիրում են երկար պարապել մարզասրահներում: Այնինչ գիտնականները շտապում են հիասթափեցնել. ծերացման եւ մկանների թուլացման գործընթացը օրգանիզմում կանգնեցնել չի հաջողվում:

 

Մասնագետները հետեւել եւ փորձարկումներ են կատարել պարբերաբար պարապող մարզիկների մասնակցությամբ: Սակայն մկանների վիճակի բարելավման փոխարեն  ծերացման գործընթացը շարունակվել է: Մասնակիցների մեկ քառորդի պարագայում մկանները ֆիզիկական ծանրաբեռնվածությանը ոչ մի կերպ չեն արձագանքել, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

 

Ավելին, մկանների գերծանրաբեռնվածությունը  արագ ծերացման է տանում, հանգեցնում է նաեւ ճնշման բարձրացման եւ դիաբետի  խորացման վտանգի աճի:

 

Խնդիրներ են ծագում նաեւ ողնաշարի հետ կապված: Մասնագետները եզրակացրել են, որ ֆիզիկական վարժություններն ու ծերացումը ոչ մի կերպ փոխկապակցված չեն:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ